Թուրքիան ԱՄՆ-ից Patriot զենիթահրթիռային համալիրի վերաբերյալ նոր առաջարկություն է ստացել


23:10 , 17 ապրիլ, 2019

Aysor.am-ը գրում է.

Թուրքիան Միացյալ Նահանգներից Patriot զենիթահրթիռային համալիրի վերաբերյալ նոր առաջարկություն է ստացել, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով իր բանակցությունները ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հետ:
 
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Անկարային չեն տրամադրել նույնպիսի արտոնյալ պայմանները Patriot զենիթահրթիռային պաշտպանության համակարգերը ձեռք բերելու համար, ինչպես Ռուսաստանը C-400 պաշտպանության համակարգերի համար:
 
«Patriot զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ բանակցությունների տարբեր փուլերից հետո մեզ նոր առաջարկ արեցին հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ, որի կարիքը մենք ունենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ