Մեր շուրջ այնքան անսովոր և հետաքրքիր երևույթներ կան, որ բոլորի մասին խոսելն անհնար է։ Օրինակ՝ աշխարհում տղամարդու ամենատարածված անունը Մուհամեդն է։ Պատճառն այն է, որ մուսուլմաններն իրենց առաջնեկին անվանում են ի պատիվ իսլամի մարգարեի։
1914 թվականին անհայտ մարդը 20 դոլարով կանադացի որսորդից վիրավոր արջուկ է գնում։ Կենդանուն բուժում են և ուղարկում Լոնդոնի գազանանոց, որտեղ նրան տալիս են Վինիպեգ անվանումը։ 1924 թվականին Ալան Միլնի որդին՝ Քրիստոֆեր Ռոբինը, առաջին անգամ տեսնում է արջին։ Նրան այնքան է տպավորում հանդիպումը, որ նա իր փափուկ արջուկի անունը «Էդվարդ արջից» փոխում է «Վիննի Փուհի»։ Հետագայում սա պատճառ է դառնում, որ երեխայի հայրը գրի Վինիի մասին առաջին գիրքը։
Սա նշանակում է, որ տիեզերագնացները մեկ օրվա ընթացքում 16 անգամ տեսնում են արևածագ և մայրամուտ։ Իմիջիայլոց, ՄՏԿ-ը համարվում է մարդկության պատմության ամենաթանկարժեք նախագիծը։ Կայանի ստեղծման և սպասարկման համար մի շարք երկրներ ծախսել են ավելի քան 150 միլիարդ դոլար։
Ջոն Թայլերը ԱՄՆ-ի 10-րդ նախագահ է դարձել 1841 թվականին։ Այսօր՝ 178 տարի անց, նրա երկու թոռները դեռևս ողջ են։ Համեմատության համար պետք է նշել, որ Դոնալդ Թրամփը համարվում է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը։
2014 թվականին չինական գազանանոցներից մեկում էգ պանդան հղի է ձևացել, որպեսզի ավելի շատ ուշադրության արժանանա և համեղ սնունդ ստանա։ Կենդանին վարպետորեն ձևացրել է իր ախորժակի կորուստը, փոխել հորմոնային ֆոնը և սկսել ավելի քիչ շարժվել։ Խաբեությունը բացահայտվել է, երբ պանդան ենթարկվել է հետազոտության, որի ժամանակ պարզվել է, որ չկայացած մայրը հղի չէ և միանգամայն առողջ է։
Խաղացողների նպատակը սպիտակուցների ֆոլդինգի բացահայտումն է։ Առաջադրանքները կատարելով՝ խաղացողները ոչ միայն միավորներ են հավաքում, այլ նաև օգնում են կենսաբաններին։ Պատասխաններն ուսումնասիրվում են և հաճախ դառնում իրական գիտական խնդիրների լուծում։
Այսպես՝ 2011 թվականին ընդամենը 10 օրվա ընթացքում խաղացողները կարողացել են գաղտնազերծել կապիկի վիրուսի բյուրեղի կառուցվածքը, որն այդ կենդանիների մոտ ՍՊԻԴ-ի առաջացման պատճառ էր դառնում։ Խաղացողների տարբերակը օրիգինալից 18 անգամ ավելի արդյունավետ է եղել, ինչի շնորհիվ 2012 թվականին գիտնականներին հաջողվել է ավարտել սպիտակուցի կառուցվածքի փոփոխման իրենց նախագիծը։