Մայր Աթոռ. Առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր դարձնելը հետքայլ է


20:20 , 17 ապրիլ, 2019

Aysor.am-ը գրում է.

Տարակուսանքով տեղեկացանք առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր նկատելու որոշման մասին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մեռելոցները կարևոր են հարգանքի տուրք մատուցելու մեր ննջեցյալներին, նաև անհրաժեշտ են իբրև մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը։ Հայոց Եկեղեցին ունի տաղավար տոներին հաջորդող հինգ Մեռելոց օր, որոնցից երեքը՝ Սուրբ Ծնունդինը, Զատկինը և Խաչվերացինը, ՀՀ կառավարության կողմից անցյալում հայտարարվում էին ոչ աշխատանքային օր», - նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ