Կինը 31 տարեկանում իմացել է, որ 2 արգանդ ունի


00:00 , 18 ապրիլ, 2019

Մեծ Բրիտանիայում բնակվող աֆրիկացի կինը ծնվել է 2 արգանդով 2 հեշտոցով, բայց չի իմացել այդ մասին մինչև 31 տարեկանը՝ տեղեկացնում է Health-ը։

Էլիզաբեթ Ամոան կասկածներ է ունեցել, որ իր հետ ինչ-որ բան այն չէ, երբ սկսվել է դաշտանը։ Նա անհավանական ցավեր է ունեցել և կորցրել է գիտակցությունը։

2008թ․ Ամաոյին ախտորոշել էին արգանդի պատին բարորակ ուռուցք։ Բազմաթիվ բուժման կուրսերից հետո կնոջ մոտ ցավերը չեն դադարել։ 2010թ․ կինը ծննդաբերել է ժամանակից շուտ։ Եվ միայն 2015թ․ պարզվել է, որ Ամոյի մոտ Uterus didelphys կոչվող հիվանդություն է՝ կրկնակի արգանդ։

Բայց աֆրիկուհու դեպքում յուրաքանչյուր արգանդ ուներ իր անհատական արգանդի վզիկ և հեշտոց։

Նման ախտորոշման բարդացումներից խուսափելու համար Ամոան 7 վիրահատության է ենթարկվել։