Համացանցում «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վաճառքը աճ է գրանցել


23:20 , 17 ապրիլ, 2019

Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը դարձել է համացանցի բեսթսելեր: Այս մասին հաղորդում է BFM TV- ն:

Մասնավորապես, Amazon-ի կայքում վեպը վաճառքի թվով կայքի առաջին տասնյակում է: Իսկ ստեղծագործության գրպանի հրատարակությունը գրավել է առաջատարների շարքում երրորդ տեղը:

Տեղեկացվում է նաև, որ համացանցում ավելացել է տաճարի մասին պատմող զբոսաշրջային ուղղության և գրականության պահանջարկը: Ամեն տարի մոտ 14 միլիոն մարդ այցելում է տաճար: