Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է հաճախորդներին թալանող ստրիպտիզի պարուհիների մասին ֆիլմի թողարկման ամսաթիվը


22:15 , 17 ապրիլ, 2019

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է «Hustlers» նոր ֆիլմի թողարկման ամսաթիվը, որտեղ նա հանդես կգա գլխավոր դերում:

Ինչպես հաղորդվում է Ջեյ Լոի Instagram-ի էջում, ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 13-ին:

Դերասանուհին նաև նկարահանման վայրից՝ Մանհեթենի կենտրոնում գտնվող Bergdorf Goodman թանկարժեք խանութից, տեսահոլովակ է հրապարակել:

Ֆիլմում նկարահանվելու են նաև ամերիկացի հիփ-հոփ երգչուհի Քարդի Բին, Լիլի Ռեյնհարդը, Ջուլիա Սթայլզը, Կեկե Պալմերը և Մերսեդես Ռուլը:

Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Լորին Սկաֆարիան է: Ֆիլմի գործողությունները կծավալվեն Նյու Յորքում: Սցենարի հիմքում ընկած է ամերիկացի լրագրող Ջեսիկա Փրեսլերի «The Hustlers at Scores» հոդվածը: Սա իսկական պատմություն է մեր ժամանակների Ռոբին Հուդերի՝ ստրիպտիզի նախկին պարուհիների մասին, որոնց հաջողվում է խաբել Ուոլ Սթրիթի ամենահարուստ հաճախորդներին: Ջեյ Լոն ստանձնել է հավակնոտ աղջիկների խմբի ղեկավարի դերը: