Ինչո՞ւ են թոքերի քաղցկեղից ավելի հաճախ մահանում չծխող մարդիկ


20:00 , 17 ապրիլ, 2019

Ոչ ոք չի ժխտում, որ ծխելը հանգեցնում է թոքերի քաղցկեղի: Վիճակագրությունն, իրոք, ցույց է տալիս, որ թոքերի ուռուցքների բոլոր դեպքերի 85-93%-ի պատճառը ծխելն է: Այնուամենայնիվ, վերջին տարիներին չծխողների շրջանում թոքերի ուռուցքների թիվը զգալիորեն աճել է: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 7 տարում այն կրկնապատկվել է:

Փորձագետները շեշտում են, որ չծխողների մոտ թոքերի քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է ավելի ուշ փուլերում, քանի որ ոչ ոք չի ենթադրում ծխողների հիվանդության առկայությունն այս կատեգորիայի մարդկանց շրջանում: Բացի դրանից՝ նրանց մոտ գրեթե չեն արտահայտվում ծխողների թոքերի քաղցկեղի դասական ախտանիշները, ինչպիսիք են կրծքավանդակի ցավը կամ արյունով հազը: Բայց ի՞նչն է հանդիսանում նման չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառը մարդկանց մոտ, որոնք երբևէ չեն դիպել ծխախոտի:

Image result for Почему от рака лёгких всё чаще умирают некурящие люди

Կա տեսություն, ըստ որի՝ չծխողների շրջանում թոքերի ուռուցքների առաջացման պատճառ են հանդիսանում, այսպես կոչված, անկայուն օրգանական բաղադրիչները, որոնք անջատվում են կոսմետիկ միջոցների օգտագործման և սնունդ պատրաստելու ժամանակ: Հենց այս պատճառով է, որ թոքերի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է չծխող կանանց, քան տղամարդկանց մոտ: Այս բաղադրիչները օդի հետ ներթափանցում են թոքեր և վնասում բջիջները: Դրանք պարունակվում են բազմաթիվ ապրանքների՝ ներառյալ ներկերի, օդը թարմացնող նյութերի և մաքրող միջոցներ մեջ:

Մեկ այլ տեսությամբ ենթադրվում է, որ, ընդհանուր առմամբ, վնասակար օդը թոքերի ուռուցքային հիվանդություններ է առաջացնում:

https://mon.medikforum.ru/uploads/posts/2019-04/1555406240_legkih.jpg