Facebook-ը լրահոսի նոր տեսակ է փորձարկում


19:00 , 17 ապրիլ, 2019

Facebook ընկերությունը սկսել է սոցցանցում լրահոսի հորիզոնական թողարկման փորձարկումները: Այս մասին հայտնում է ինժեներինգի մասնագետ Ջեյն Մանչուն Վոնը, հաղորդում է TechCrunch-ը:

Փորձագետն առաջինն է տեսել Facebook-ում փոփոխությունները և բացատրության համար դիմել ընկերությանը, որտեղ հաստատել են այդ տեղեկությունը: Սոցցանցում նաև հաղորդել են, որ թեստավորումն իրականացվում է փակ ռեժիմում: Խոսքը սոցցանցում նավիգացիայի նոր եղանակի նախատիպի մասին է:

Վոնին հաջողվել է նորարարությունը հայտնաբերել, Android-ի համար նախատեսված, Facebook-ի դեռևս չթողարկված տարբերակում:

Այսպիսով՝ լրահոսում հրապարակման վերնագրի կամ դրա կողքին կրկնակի սեղմելու դեպքում օգտատերը կբացի հրապարակման ամբողջական էկրանով տարբերակը: Դրանից հետո մատը ձախ կամ աջ տանելու դեպքում կթերթվեն լրահոսի հրապարակումները, stories-ը և գովազդը:

«Ներկայումս մենք հրապարակային փորձարկումներ չենք իրականացնում»,- ասել է TechCrunch-ի զրուցակիցը:

Ընկերությունը բացատրել է, որ շատ ժամանակ է պետք նոր տարբերակի փորձարկման համար, մինչև որ նորույթը մատչելի կլինի հանրությանը: