Ցանցում ցանկացել են գումար վաստակել Նոտր Դամի ածուխների հաշվին


18:20 , 17 ապրիլ, 2019

Ինտերնետ-աճուրդի eBay կայքում Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հետ կապված հայտարարություն է հայտնվել: Հաճախորդներին առաջարկել են Նոտր Դամից մասեր գնել՝ ընդհուպ տաճարի այրված մասունքների ածուխները: Daily Mail-ի փոխանցմամբ՝ ծառայությունը սկսել է արագորեն ջնջել նման հայտարարությունները:

Դրանք սկսել են հայտնվել ապրիլի 16-ին՝ հրդեհից մեկ օր անց: Twitter-ի օգտատերերը ցնցված էին ողբերգության վրա հարստանալ ցանկացողների փորձից: Ոչ պակաս զայրույթ է առաջացրել նաև Նոտր Դամի պատկերով շապիկների ի հայտ գալը: Ընդհանուր առմամբ, կայքում առնվազն նման 14 առաջարկ է եղել:

Նմանատիպ բոլոր հայտարարությունները հեռացվել են eBay-ից: Ընկերությունն ընդգծել է, որ «նրանք հնարավոր չեն համարում այնպիսի ապրանքների վաճառքը, որոնք թույլ են տալիս վաստակել մարդկային տառապանքների կամ ողբերգության հաշվին»: Վաճառողները դեռևս նախազգուշացում են ստացել, սակայն կրկնվող խախտումը կարող է հանգեցնել հաշվի արգելափակման: eBay-ում բացատրել են, որ չեն սահմանափակում բարեգործական ակցիաները, որոնց շրջանակներում նախատեսվում է գումար վաստակել տաճարի վերականգնման համար: