Instagram-ը արգելափակել է մի շարք իրանցի հրամանատարների էջերը


18:40 , 17 ապրիլ, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Instagram-ը արգելափակել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» մի շարք հրամանատարների էջերը: Արգելափակվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի աջակիցների անգլերեն էջերը:

Instagram-ի մամուլի խոսնակն այսօր ասել է, թե կայքը գործում է «ԱՄՆ-ի պատժամիջոցների օրենքին համապատասխան»: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» դասվում է ահաբեկչական կազմակերպությունների շարքին:

Facebook, Twitter, Telegram messenger սոցցանցերն ու հաղորդակցության միջոցները Իրանում արգելված են: Instagram-ը միակ սոցցանցն է, որը Իրանում բաց է: