Շվեյցարիայում ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի դեմ քրեական գործ է հարուցվել


17:20 , 17 ապրիլ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Մոսկվայի «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը Շվեյցարիայում կասկածվում է խարդախության մեջ, նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին  գրում է Коммерсантъ-ը՝ իր աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ գործը հարուցվել է БМ-банк-ի հարցումով. 2012-2014 թվականներին բանկն Իսմայիլովի ընկերությանը 230 մլն դոլարի վարկ է տրամադրել, որը չի վերադարձվել: Պարտքն այժմ կազմում է 15 մլրդ ռուբլի: Բանկը պնդում է, որ միջոցների մի մասն ուղարկել են Շվեյցարիա, որտեղ Իսմայիլովի անունով մի քանի ընկերություն է ձևակերպված:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ՌԴ  ՔԿ-ն հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովին սպանության գործով և նրան կալանավորելու որոշում կայացրել: