Armsport.am-ը գրում է․
Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այս մասին հայտնում է մադրիդցիների պաշտոնական կայքը:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Նախկինում նշվում էր, որ դարպասապահի հրաժարագինը կկազմի 100-120 մլն եվրո:
Օբլակը մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2014 թվականին:
Մինչև այս նա իսպանական ակումբի կազմում մասնակցել է 203 հանդիպման, որոնցից 115-ում դարպասն անառիկ է պահել: