Հնդկաստանում ավելի քան 30 մարդ է զոհվել ավազամրրիկների եւ հեղեղումների պատճառով. India Today


15:50 , 17 ապրիլ, 2019

168.am-ը գրում է․

Հնդկաստանում ավելի քան 30 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների եւ ավազամրրիկների պատճառով: Այդ մասին հայտնել է India Today թերթը: Հրատարակության տվյալներով, զոհեր են եղել Հուջարաթի, Ռաջասթհանի, Մադհյա-Փրադեշի եւ Հիմաչալ-Փրադեշի նահանգներում:

«Մենք երկրի տարբեր մասերում ոչ սեզոնային անձրեւների եւ փոթորիկների հետեւանքով բոլոր տուժածների կողքին ենք»,-ասված է Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ի նրա էջում:

Ավելի ուշ վարչապետի գրասենյակի Twitter-ում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ բոլոր տուժածներին տրամադրվելու է 50 հազար հնդկական ռուփիի (720 ԱՄՆ-ի դոլար) չափով ֆինանսական օգնություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: