Սուդանի՝ իշխանությունից հեռացված նախագահին բանտ են տեղափոխել


15:20 , 17 ապրիլ, 2019

Սուդանի՝ իշխանությունից հեռացված նախագահ Օմար ալ Բաշիրին տնային կալանքից տեղափոխել են Հարթումի բանտ: Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել է «Ահիր Լյահզա» սուդանյան թերթը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ապրիլի 16-ի երեկոյան հատուկ ծառայության աշխատակիցները նախկին նախագահին հյուրատնից, որտեղ նա գտնվում էր հեղաշրջումից հետո, տեղափոխել են Հարթումի Քոբեր բանտ: Հրատարակությունը հայտնում է, որ ձերբակալման օրդեր էր տրվել նաև 11 այլ բարձրաստիճան գործիչների և Օմար ալ Բաշիրի զինակիցների նկատմամբ:

Ապրիլի տասնմեկին Սուդանում տեղի է ունեցել հեղաշրջում, նախագահ Օմար ալ Բաշիրը վերցվել էր կալանքի տակ: Իշխանությանը տիրել են զինվորականները: Հաջորդ օրն անցումային ռազմական խորհուրդը գլխավորել է Աբդելֆաթահ ալ Բուրխանը, որը հայտարարել է ավելի վաղ սահմանված պարետային ժամը և արտակարգ դրությունը չեղարկելու մասին:

Նա հայտնել է, որ խորհրդի աշխատանքի ժամկետը կկազմի առավելագույնը երկու տարի, և հաստատել է իշխանությունը քաղաքացիական կառավարությանը հանձնելու պարտավորությունը: Սակայն ալ Բաշիրի իշխանազրկումից հետո Էլ ցուցարարները մնում փողոցներում, զգուշանալով, որ զինվորականները չեն կատարի իշխանությունը քաղաքացիական կառավարությանը հանձնելու խոստումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: