«Մոսկվան կարծում է, որ ԼՂ հիմնախնդրի հարցով ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա». Լավրով


15:10 , 17 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է․

Մոսկվան կարծում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հղումով:

«Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպման արդյունքում, զգալով այն մթնոլորտը, որում այժմ ընթանում են աշխատանքները, հիմք ունեմ ենթադրելու, որ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն շահագրգռված են նրանում, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան, և մենք կօգնենք իրականացնել դա»,- ասել է արտգործնախարարն իր սերբ պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքների ամփոփման ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ