Փարիզի այրված տաճարի համար 2 օրում ավելի քան 1 միլիարդ եվրո է հավաքվել. ով ինչքան է տվել


14:00 , 17 ապրիլ, 2019

Armeniasputnik.am-ը գրում է․

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար նվիրաբերված գումարը երկու օրում հատել է 1 միլիարդ եվրոյի սահմանը։ Այս մասին հայտնում է Le Parisien պարբերականը։

Ըստ պարբերականի` գումարները հիմնականում փոխանցում են խոշոր ընկերություններն ու գործարարները, ինչպես նաև չորս հասարակական հիմնադրամները, որոնք ընտրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը Twitter-ում հայտնել է նաև, որ կայք է գործարկվել, որտեղ կարելի է նվիրաբերություններ անել տաճարի վերականգնման համար Նախարարը թվարկել է վստահելի առցանց հարթակները և իր բաժանորդներին հորդորել նվիրատվություններ անել։

Ով ինչքան է նվիրաբերել

Artemis ընկերության սեփականատերերը` Պինո ընտանիքը, 100 միլիոն եվրո է տրամադրել տաճարի վերականգնման համար։ 100 միլիոն եվրո է տրամադրել Total նավթի ու գազի ընկերությունը։

Տասական միլիոն դրամ են տրամադրել Մարտեն և Օլիվիե Բուիգները Bouygues խմբից, JCDecaux Group, Societe Generale ընկերություններն ու Մարկ Լադրեն Fimalac հոլդինգից, գրում է ՌԲԿ–ն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ