«Հայաստանը պետք է ընտելանա. ռուսական էժան գազի ժամանակաշրջանը մոտենում է ավարտին». «Վերելք»


14:30 , 17 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է․

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ցավագին կրճատումներ են սպասվում. շուտով միջին 227 000 դրամ աշխատավարձով մոտ 6000 աշխատակից ունեցող ընկերությունը կկրճատի տեսուչների 50, փականագործների 30 և կենտրոնական ապարատի աշխատակիցների 10%-ին: Այս մասին «Վերելք»-ին հայտնել են ռուսական «Գազպրոմ»-ի դուստր ընկերության՝ «Գազպրոմ Արմենիա»-ի աղբյուրները, որոնց փոխանցմամբ՝ դա արվելու է սպառողների համար գազի սակագինն անփոփոխ թողնելու նպատակով:

Նրանք մանրամասնել են, որ տարեսկզբին սահմանին ռուսական գազի գինը թանկացել է 15 դոլարով (150-ից դարձել է 165 դոլար), սակայն «Գազպրոմ Արմենիա»-ի անձնակազմի կրճատման արդյունքում հնարավոր կլինի սպառողների համար գազի գինն անփոփոխ թողնել:

ՀՀ իշխանությունների փոխանցմամբ՝ ռուսական կողմի և «Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցությունները շարունակվում են: Իշխանությունները պնդում են, որ գնի բարձրացումը պետք է փոխհատուցվի ընկերության միջոցների հաշվին: «Գազպրոմ Արմենիա»-ն դրան ի պատասխան հայտնել է սպասվելիք կրճատումների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ