Միհրան Պողոսյանի գործը կարճվել, և գործի վարույթը վերսկսվել է փաստական հանգամանքների հիման վրա, ճնշումներ չեն եղել. գլխավոր դատախազ (Video)


13:20 , 17 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է․

ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գործը վերաբացվել է փաստական հանգամանքների հիման վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց հեղափոխությունից հետո, երբ նախկինում էլ էր ինքը դատախազ, Արթուր Դավթյանն ասաց, որ բազմաթիվ առիթներով ասել է, որ քրեական գործով այս կամ այն որոշումը կայացնելու հիմքերը գործում առկա փաստական տվյալներն են:

«Նույն Միհրան Պողոսյանի վերաբերյալ վերջերս հրապարակվեց նրա նոր մեղադրանքի շրջանակը: Եթե նկատեցիք, մենք ունենք նոր դրվագներ, որոնք նախկին հարուցված գործի շրջանակներում չէին եղել: Այսինքն՝ ունեցանք նոր տեղեկություններ, նոր հանգամանքներ, դրանցով հարուցվեց քրեական գործ և այդ գործի ընթացքում ձեռք բերվեցին նոր հանգամանքներ, որոնք առիթ հանդիսացան, որ ես վերացնեմ նախկինում կայացված որոշումը»,-պարզաբանեց Արթուր Դավթյանը:

Հարցին, թե Արթուր Դավթյանը չի՞ խոստովանում, որ հեղափոխությունից հետո Դատախազությունն ավելի անկաշկանդ է դարձել, Արթուր Դավթյանն ասաց, որ «խոստովանել» բառը սխալ է. չի եղել որևէ ճնշում կամ հրահանգ, որոշումը պայմանավորված է եղել բացառապես փաստական տվյալներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ