12:42 , 19 հունիս, 2013Իրենց մասնագիտական կարիերայի սկզբնական փուլում գտնվող ուսանող-կամավորները, ովքեր փորձաշրջան են անցնում Google-ում, ստանում են ամսական մոտ 6700 դոլար աշխատավարձ: Ստաժավորումը տևում է 3 ամիս, այդ ընթացքում նրանք աշխատում են մոտ 20 հազար դոլար:
Այնպես, որ ստաժավորվողները կարող են իրենց աստղերի դերում զգալ անգամ մինչև «Կադրեր» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որտեղ քառասունն անց ընկերները (դերասաններ՝ Վինս Վոնն ու Օուեն Վիլսոնը), կորցնելով իրենց աշխատանքը, փորձում են ցույց տալ, որ կյանքից հետ չեն մնացել և ընդունվում են Google` փորձաշրջան անցնելու:

Միևնույն ժամանակ Google-ում հարցազրույցները մյուս ընկերությունների համեմատ շատ ավելի բարդ են. Google-ը հայտնի է իր արտասովոր հարցերով, օրինակ՝ «Կադրեր» ֆիլմի հերոսներին աշխատանքի ընդունելիս հարցնում են. «Ի՞նչ կանեիք, եթե դառնայիք մետաղադրամի չափով և հայտնվեիք բլենդերի մեջ»: Փորձաշրջան կարող են անցնել միայն հնարամիտ դիմորդները, ինչպես օրինակ այս մեկը՝
- Ժամանակին ես սպերմատոզոիդի չափսերով էի և հայտնվել էի շատ ավելի զիլ տեղում, քան բլենդերը, բայց բարեհաջող դուրս պրծա: