Եղիշե Թադևոսյան. հայտնի ու անհայտ հայ նկարիչներ (Photo)


21:30 , 17 ապրիլ, 2019

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանը հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետներից է: Նա իր ստեղծագործությամբ հարել է իմպրեսիոնիզմին, սակայն նախընտրել է աշխարհի ռեալիստական ճանաչողությունը:

Եղիշե Թադևոսյանը 1879-94 թթ-ին սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում:

 Նկարիչն աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծել է գրաֆիկական, կիրառական արվեստի, բեմանկարչական գործեր, խճանկարներ, մանրաքանդակներ: Թադևոսյանի առաջին իսկ գործերն արտահայտում են նկարչի խոր գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարման բարձր մակարդակը:

Թադևոսյանի բնանկարները երբեմն ներառում են մեծ կամ փոքր սյուժեներ՝ «Կոմիտասը Էջմիածնի լճի մոտ», «Մեր փողոցը Վաղարշապատում»  և այլն: