Ֆրանսիայի նախագահը նշել է, թե քանի տարում ամբողջությամբ կվերականգնվի Փարիզի Աստվածամոր տաճարը


11:19 , 17 ապրիլ, 2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է իր ժողովրդին և հայտարարել, որ Փարիզի Աստվածամոր տաճարը, որն այրվել է հրդեհի արդյունքում, կվերականգնվի առաջիկա 5 տարիների ընթացքում:

«Փարիզի Աստվածամոր տաճարը վերակառուցումից հետո շատ ավելի գեղեցիկ տեսք կունենա: Աշխատանքները պլանավորում ենք կատարել առաջիկա 5 տարիների ընթացքում: Մենք դա կարող ենք անել, մենք այն կվերականգնենք»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

«Ֆրանսիացիներ, ֆրանսուհիներ և դուք` օտարերկրացիներ, որոնք սիրում են Ֆրանսիան և Փարիզը, ուզում եմ Ձեզ ասել, որ կիսում եմ Ձեր ցավը: Հիմա պետք է գործել, և մենք կգործենք, մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- հավելել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ էր մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է: