Գժուկներ ջան, եթե ասֆալտի վրա ներկ փչելը վանդալիզմ է, ապա դա վանդալիզմ է բոլորի համար


10:52 , 17 ապրիլ, 2019

Ահավոր խնդալու է, երբ մարդիկ, ովքեր մեծ ցասումով ամոթանք էին տալիս մեզ, որ մենք, видите ли, վանդալիզմ ենք իրականացրել ասֆալտի նկատմամբ, համարյա օրգազմ են ապրում, երբ մեր գրած #SutNikol-ների վրա ինչ-որ հպարտներ ու հպարտուհիներ սպիտակ ներկ են փչում։ Գժուկներ ջան, եթե ասֆալտի վրա ներկ փչելը վանդալիզմ է, ապա դա վանդալիզմ է բոլորի համար։

Ի դեպ, նույն երկակի ստանդարտներն էլ տեսնում ենք ոստիկանության կողմից։ Փաստորեն, հանրային սեփականության ոչ նպատակային օգտագործում կարելի է համարել, երբ գրում ես #SutNikol, և խիստ նպատակային է, երբ գրածի վրա սպիտակ ներկ ես փչում։ Դե, բնականաբար, սպիտակ ներկ փչողներին ոչ մի դեպքում չէր կարելի վարչական ձերբակալության ենթարկել։

Ի դեպ, քանի որ ոստիկանությունից ու #SutNikol-ից խոսքը գնաց, տեղեկացնեմ, որ Նիկոլն էսօր էլի ստել է, երբ հայտարարել է, որ ոստիկանների աշխատավարձերը 20 տոկոսով աճել են։ Դա սուտ է, հերթական անամոթ սուտը։