«Ժամանակ». ՔՊ-ն ամենուր նշանակում է իր կոմիսարներին՝ հիմնակա­նում տեղակալի պաշտոնում. հանձնարարված է հետևել և զեկուցել


09:50 , 17 ապրիլ, 2019
«Պետական կառավարման համակարգին մոտ մեր աղ­բյուրը տեղեկացնում է, որ ամենուր ՔՊ-ն նշանակում է իր կոմիսարներին, հիմնակա­նում տվյալ պետական հաս­տատության տնօրենի տեղա­կալի պաշտոնում: 

Նրանց հանձնարարված է հետևել տնօրենի գործունեությանը և հանգամանալից զեկուցել կուսակցական վերադասին, իսկ մյուս կողմից՝ սովորել աշ­խատանքի նրբություններն ու համապատասխան հմտու­թյուն ձեռք բերել, որպեսզի պատեհ պահի փոխարինեն հիմնարկի ղեկավարին՝  այսպիսով ամբողջականացնելով պետական ապարատի ՔՊ-ականացումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: