«Փաստ». ՏԻՄ լայնածավալ ընտրություններ կլինեն. մինչ այդ մարզպետները կհասցնեն ռիսկային համայնքները «ֆիլտրել» ու առաջադրել ՔՊԿ թեկնածուների


09:40 , 17 ապրիլ, 2019

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխա­նություններն իրենց համար նոր օրակարգ են մշակել, ըստ որի՝ ՀՀ ողջ տարածքում ամբող­ջական իշխանափոխություն հաստատելու համար 2019 թվականի նոյեմբերին նախատե­սում են լայնածավալ ՏԻՄ ընտրություններ անցկացնել: Ժամկետի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մինչ այդ մարզպետ­ներն ու համապատասխան ոլորտի գերատես­չությունները հասցնեն բոլոր ռիսկային համայնքները «ֆիլտրել» ու տվյալ տարածքնե­րում առաջադրել ՔՊԿ թեկնածուների:

Ար­դյունքում ՔՊ-ականները կունենան իրենց տարածքային ամբողջական «թիմը», ներկա փուլում նրանք տոտալ զբաղվում են այս թե­մայի նախապատրաստական աշխատանքնե­րով և տարածքներում ներուժ ունեցող պոտեն­ցիալ կադրեր են փնտրում: Զուգահեռ իրակա­նացվում են գործող համայնքապետներից ձերբազատվելու աստիճանական քայլեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: