«Ժողովուրդ». ՀՀ-ում ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են փակման վտանգի առջև


09:15 , 17 ապրիլ, 2019

«Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները՝ «Արարատ ցեմենտ»-ը և «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած: 

Պատճառը հարևան Իրանից մեծ քանակու­թյամբ ներկրվող ցեմենտն է, ինչի հետևանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները: Ու թեև երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայաց­րած օրենսդրական նախաձեռնությունը ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց կա մեկ այլ խնդիր, պետտուրքից ազատվում է ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը՝ ներկրվող կլինկերը:

Մասնագետները պնդում են, որ էժան կլինկերից ցեմենտ ստանալը բարդ գործընթաց չէ, բայց այս դեպքում առաջ կգա աշխատատեղեր կրճատելու խնդիր, քանի որ ներկրված հումքի դեպքում շատ աշխատա­կիցներ անելիք չեն ունենա, և բացի այդ, ներկրված հումքն անորակ է: Հիմա ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պատրաստվում են այս հարցով բանակցություններ վարել կառավարության հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: