«Ժամանակ». Կառավարությունը վերահասցեագրում է ֆինանսական հոսքերը. ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ն անցնում է Բնապահպանության նախարարությանը


09:00 , 17 ապրիլ, 2019
«Ինչպես հայտնի է, հիդրոօդերևութաբանական ծա­ռայությունը, որը կազմակերպչաիրավական տեսա­կով ՊՈԱԿ է, կառավարու­թյան կառուցվածքի փոփո­խություններով Արտակարգ իրավիճակների նախարա­րությունից անցնում է Բնա­պահպանության նախարա­րությանը: 

Սրա պատճառն ամենևին էլ այս ծառայու­թյան գործունեության ար­դյունավետության բարձրա­ցումը չէ: Հիդրոօդերևութաբանական ծառայությունը պետք է զբաղվի մթնոլորտ արտանետվող գազերի քա­նակի մոնիտորինգով, իսկ դրա համար միջազգային տարբեր կառույցներ հսկա­յական գումարներ են հատ­կացնում, և այս փոփոխու­թյամբ կառավարությունն ուղղակի վերահասցեագրում է ֆինանսական հոսքերը: Ըն­դամենը այսքանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: