Armsport.am-ը գրում է․
«Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Ուոտֆորդի» հետ հանդիպման (1-0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
«Մենք շատ գոհ ենք արդյունքից: Բարդ հանդիպում էր, վերջնամասում տանջվեցինք, սակայն կարողացանք լավ կատարել մեր աշխատանքը, ինչն էլ կարևոր է: Իմ գո՞լը... Ես այն տղան եմ, որը միշտ հավատում է անգամ կես հնարավորություններին:
Այս անգամ էլ օգտվեցի դարպասապահին մոտենալու իմ հնարավորությունից և գոլ խփեցի, ինչի համար գոհ եմ: Երկար եմ սպասել նման գոլի: Իսկապես շատ ուրախ եմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։