Ջիջի Հադիդը լուսանկարվել է լողավազանի մոտ (Photo)


06:48 , 17 ապրիլ, 2019

Մոդելը երկրպագուներին գրավել է գեղեցիկ կազմվածքով:

23-ամյա սուպերմոդել Ջիջի Հադիդը Կալիֆոռնիայում արված արևային լուսանկար է հրապարակել: Աստղը ընկերների հետ հանգստանում է և վայելում տաք եղանակը: Instagram-ի իր էջում Հադիդը լուսանկար է տեղադրել, որտեղ նա լողազգեստով է և սրբիչը ձեռքին: Թեև արևի լույսն ընկնում է անմիջապես օբյեկտիվի վրա, պատկերում հստակ երևում է Ջիջիի գեղեցիկ, սպորտային կազմվածքը:

«Քո ոտքերն իմ կյանքից ավելի երկար են», «Ինչ գեղեցիկ կազմվածք», «Գեղեցկուհի», «Դու ծնվել ես հրեշտակ դառնալու համար», «Քո գեղեցկությունն ինձ սպանում է»․ այսպես են մեկնաբանել լուսանկարը մոդելի երկրպագուները։