Բրիթնի Սփիրսը մտածում է կարիերայի ավարտի մասին


07:46 , 17 ապրիլ, 2019

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը նախատեսում է ավարտել երաժշտական կարիերան: Այս մասին ասվում է բարձրաշխարհիկ մեկնաբան Ռոբ Շութերի Straight Shuter անվանումով պոդկաստում:

Հաղորդվում է, որ երգչուհին որոշել է հեռանալ շոու բիզնեսից հոր հիվանդության, ինչպես նաև իր հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով: «Մտերիմները նրան աջակցում են և չեն մտածում, թե որքան գումար նա կկորցնի: Նա արդեն ավելի շատ գումար ունի, քան կարող է երբևէ ծախսել, և այժմ նա այն բանի որոնումների մեջ է, ինչը հնարավոր չէ գնել՝ երջանկության»,- ասել է աղբյուրը:

2017 թ.-ին Բրիթնի Սփիրսը Forbes-ի տարբերակով ընդգրկվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների տասնյակում: Ամսագրի տվյալներով՝ նա տարվա ընթացքում 34 մլն դոլար է վաստակել: