Խմորիչը գոլ կաթի մեջ լուծում ենք, ավելացնում ենք շաքարավազը և ալյուրը։ 20 րոպեով դնում ենք տաք տեղ, որպեսզի խմորիչը հասունանա։

Ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք շաքարավազի հետ հարած ձվերը, աղն ու թթխմորը։ Խմոր ենք հունցում` աստիճանաբար ավելացնելով սերուցքը։

Խմորը առնվազն 5-10 րոպե հունցում ենք։ Տեղափոխում ենք տաք տեղ և 1 ժամ հանգիստ ենք թողնում, որպեսզի այն հասունանա։

Ավելացնում ենք չրերն ու չամիչը։

Ձեռքերը բուսայուղի մեջ թաթախում ենք, խմորը 6 մասի ենք բաժանում, լցնում ենք կուլիչի համար նախատեսված ձևամանների մեջ:

Թողնում ենք 1 ժամ, որպեսզի խմորը հասունանա, ապա տեղափոխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 40 րոպե թխում ենք։

Ջնարակի համար նախատեսված բաղադրիչները հարում ենք, մինչև համասեռ զանգված ստանանք։ Այնուհետև ջնարակը լցնում ենք պատրաստի կուլիչների վրա։

Եվ զարդարում ըստ ցանկության:

