«Հայաստանի դժբախտությունները շատ պարզ պատճառներ ունեն»․ Ստեփան Դանիելյան


03:54 , 17 ապրիլ, 2019

Հայաստանի դժբախտությունները շատ պարզ պատճառներ ունեն, որոնց մասին բազմիցս է ասվել, ու լուծումներն էլ են հստակ, որոնց մասին էլի է բազմիցս ասվել։

Թե նախկին իշխանությունները, թե ներկաները գիտակցված կերպով դա չեն արել ու հիմա էլ չեն անում։ Պատճառը նույն է. նրանց ու սրանց նպատակը նույն է՝ ցանկացած գնով պահել իշխանությունը։ Առաջ դա ցինիկ կերպով էին անում, հիմա բանականության հետ խնդիր ունեցող զանգվածին հիմարացնելով։

Օրակարգը.

- փոխել սահմանադրությունը, որպեսզի իշխանության ճյուղերը լինեն հավասարակշռված, իսկ դատական համակարգը՝ անկախ,

- կուսակցությունները դարձնել հանրային-ժողովրդական կառույցներ՝ ընդունելով շատ խիստ օրենք՝ հստակ կարգավորումներով,

- վերջապես լուծել սեփականության լեգիտիմության ու անձեռնմխելիության խնդիրը։

Վերջ, մնացածն ինքն իրեն տեղը կընկնի։ Սա է ամեն ինչի հիմքը։ Գործող իշխանությունը հրաժարվում է դա անելուց, որովհետև կարող է կորցնել իր իշխանությունը։ Ներկա վիճակը իրենց ձեռք է տալիս։

Սրանից բացի՝ խոսակցության այլ թեմա չկա։ Մարդիկ կարծում են, որ ինչ-որ բան ինքն իրեն կարող է փոխվել։ Այդպես չի կարող լինել։

ՀԳ. Եթե դա չեն անում, ապա ներկաները նախկիններից ընդամենը մեկ բանով են տարբերվում՝ իրենց դիլետանտիզմով։