Մեր պետության առաջին գիծն էլ, երկրորդն էլ, երրորդն էլ մենք ենք, քանի որ մենք ազգովի ենք զինվոր՝ մի մասը՝ ժամկետային, մի մասը՝ պահեստազոր


01:48 , 17 ապրիլ, 2019

Մեր պետության առաջին գիծն էլ, երկրորդն էլ, երրորդն էլ մենք ենք, քանի որ մենք ազգովի ենք զինվոր՝ մի մասը՝ ժամկետային, մի մասը՝ պահեստազոր:

Մենք խնդիր չունենք ԱԺ դահլիճից նման թեմաների անդրադառնալու, 2016 թվականի ապրիլը վկա, մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից եկան ու կանգնեցին իրենց հայրենիքի առաջին գծում:

Առաջիմ կամ երկրորդ գծերից կարող է խոսել Ադրբեջանը, երբ ազգային պատկանելությամբ է դասավորում դիրքերի հերթականությունը. ով ազգությամբ ադրբեջանցի չէ՝ առաջին գիծ, ամենավտանգավոր հատվածներ, յուրայինները մի փոքր ավելի ապահով վայրերում են:

Իսկ ընդհանրապես, եկեք թարգեք զինվորի մասին խոսելով միավոր հավաքելու գործողությունները, այն էլ՝ նման ամբիոնից ու ուղիղ եթերներով: Չի ստացվում, չեք կարողանում, մի արեք, թողեք՝ մարդիկ իրենց ծառայությունը իրականացնեն հանգիստ խղճով:

Բարի ծառայություն բոլոր զինվորականներին՝ անկախ գտնվելու վայրից և դիրքից՝ Երևանից մինչև Եղնիկներ ու ամբողջ հայոց աշխարհով մեկ: