Համացանցում «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վաճառքն աճ է գրանցել


08:10 , 17 ապրիլ, 2019

Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը դարձել է համացանցի բեսթսելեր: Այս մասին հաղորդում է BFM TV-ն:

Մասնավորապես, Amazon-ի կայքում վեպը վաճառքի թվով կայքի առաջին տասնյակում է, իսկ ստեղծագործության գրպանի հրատարակությունը գրավել է առաջատարների շարքում երրորդ տեղը:

Տեղեկացվում է նաև, որ համացանցում ավելացրել է տաճարի մասին պատմող զբոսաշրջային ուղղության և գրականության պահանջարկը: Ամեն տարի մոտ 14 միլիոն մարդ այցելում է տաճար: