Ինչ գումարներ է ծախսում Թրամփը Facebook-ում


23:20 , 16 ապրիլ, 2019

Առցանց լրատվական Axios-ը ձեռք է բերել տեղեկություն Facebook սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գովազդային ընկերության մասին։

Պարզ է դարձել, որ նախընտրական գովազդային ընկերության ֆեյսբուքյան ծախսերի գրեթե 44%-ը ծախսվում է տարեց ընտրողների վրա։ Հիմնականում դրանք 65 տարեկանից բարձր ամերիկացիներն են։ Միևնույն ժամանակ դեմոկրատների թեկնածուներն այդ թիրախային խմբի վրա ծախսում են միայն 27%։

Ինչպես նշում է Axios-ը, այդ թիրախային խումբը հատկապես կարևոր է Թրամփի համար, քանի որ դեմոկրատները կարողացան տանել երիտասարդ լսարանի քվեները Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ։