Բրիտանացի դեռահասներին կարգելեն «like»-ել սոցցանցերում


22:15 , 16 ապրիլ, 2019

Մեծ Բրիտանիայի իշխանություններն օրինագիծ են նախապատրաստում, որի նպատակը համացանցում դեռահասների պաշտպանությունն է։ Դրա առանցքային դրույթը 18 տարին չլրացած անձանց համար հավանումները, ինչպես նաև հրապարակումներով կիսվելն արգելելն է։ Այս մասին գրում է The Times-ը։

Խոսքը նախևառաջ Facebook-ին և Instagram-ին է վերաբերում։ Սոցցանցերը ևս կզրկվեն անչափահաս օգտատերերի անձնական տվյալներով կիսվելու և դրանք կոմերցիոն նպատակներով օգտագործելու հնարավորությունից։ Դեռահասների տեղաշարժին հետևելը ևս կարգելվի։ Իրավախախտ ընկերությունը կտուգանվի տարեկան շրջանառության 4 տոկոսի չափով։

Այդպիսի միջոցառումներ ցանկանում են սահմանել պատգամավորների և հասարակական գործիչների՝ տեխնիկական ընկերություններին քննադատելուց հետո։