ՈւԵՖԱ-ի աջակցությամբ Մխիթարյանը կմեկնի Բաքու, եթե Արսենալը դուրս գա ԵԼ-ի եզրափակիչ


19:50 , 16 ապրիլ, 2019

Armsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ն կաջակցի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում, եթե լոնդոնյան ակումբը դուրս գա Եվրոպա լիգայի այս խաղարկության եզրափակիչ: Վճռորոշ հանդիպումը պետք է կայանա Բաքվում մայիսի 29-ին:

Այս մասին հայտնում է ESPN-ը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Մխիթարյանն Ադրբեջան այցելելու խնդիրներ ունեցել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ