Հայտնի է մարդու առաջացման նոր պատճառը


18:00 , 16 ապրիլ, 2019

Կանադայի Յորքի համալսարանի գիտնականները ենթադրել են, որ մարդկային դեմքի էվոլյուցիան պայմանավորված է լավ սոցիալական հմտությունների անհրաժեշտությամբ: Այս մասին հաղորդվում է մամլո հաղորդագրությունում՝ Phys.org-ում:

Հետազոտողները կարծում են, որ մարդկանց գոյատևումը կախված է եղել մեծ սոցիալական ցանցերի ձևավորումից: Նման պայմաններում կենսական անհրաժեշտություն է դարձել ժեստերի և ոչ ստանդարտ հաղորդակցման կարողությունը: Այս գործոնները սննդակարգի և կլիմայի հետ միասին ազդել են ժամանակակից մարդու դեմքի ձևի վրա: Այժմ մարդիկ կարող են ավելի քան 20 տարբեր կատեգորիայի զգացմունքներ արտահայտել, չնայած որ նրանց վաղ նախնիները նման հատկանիշով օժտված չեն եղել:

https://icdn.lenta.ru/images/2019/04/15/20/20190415202359456/wide_4ef0269fb018b4a7bb2d0ea700e30d4e.jpg

Մարդու անհետացած տեսակներին բոնորոշ էր ցցուն հոնքերի հատվածը, իսկ Homo sapiens-ի ճակատն արդեն ավելի հարթ էր և հստակ հոնքերով, տարբեր հույզեր արտահայտելու ունակությամբ: Ժամանակակից մարդկանց դեմքերն ավելի նիհար են:

Դեմքի մասամբ փոքրացումը նույնպես կախված էր սննդակարգի փոփոխությունից, երբ հնագույն մարդիկ սկսեցին սնունդ պատրաստել: Արդյունքում վերացավ երկար ծամելու անհրաժեշտությունը, ինչն էլ հանգեցրեց ծնոտի մկանների ծավալների կրճատմանը: Այս միտումը շարունակվել է գյուղատնտեսության զարգացման և մեծ քաղաքների առաջացման հետ: