Air France-ն անվճար կփոխադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին մասնակցող մասնագետներին


21:10 , 16 ապրիլ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Air France ընկերությունը անվճար կփոխադրի բոլոր մասնագետներին, որոնք կմասնակցեն երեկ հրդեհից լրջորեն վնասված` Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, ասվում է ընկերության հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է երեկ երեկոյան: Ըստ տեղական ԶԼՄ-ների և Փարիզի դատախազի` միտումնավոր հրդեհման վարկածը չի ուսումնասիրվում: