ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա


15:30 , 16 ապրիլ, 2019
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են ապրիլի 16-ից 19-ը Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին առընթեր ռազմատնտեսական համագործակցության հարցերով աշխատանքային խմբի նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: