Էրիկսենն ընտրություն է կատարում Ռեալի և ՄՅՈւ-ի միջև


15:00 , 16 ապրիլ, 2019

Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն այս ամռանն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը:

Ինչպես հայտնում է AS-ը, 27-ամյա խաղացողն ընտրություն է կատարում Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» միջև:

Նշվում է, որ լոնդոնցիները կհրաժարվեն իրենց խաղացողից 100 մլն եվրոյի դիմաց:

Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստն ավելի շատ հակված է Մադրիդ տեղափոխությանը:

Դանիայի ազգային հավաքականի առաջատարի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: