Ալլա Պուգաչովայի երեխաները հուզիչ նվեր են մատուցել իրենց մայրիկին ծննդյան 70-ամյակի առթիվ (Video)


14:31 , 16 ապրիլ, 2019

Ռուս հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել, որում իր և Ալլա Պուգաչովայի երեխաները՝ 5-ամյա երկվորյակներ Լիզան և Գարին, շնորհավորում են իրենց մայրիկին ծննդյան 70-ամյակի առթիվ:

Երեխաները ոտանավորներ են ասել՝ նվիրված երգչուհուն, ինչպես նաև իրենց ձեռքով պատրաստված նվերներ հանձնել մայրիկին: Երգչուհու աչքերին արցունքներ են հայտնվել:

Տեսանյութի սկզբում երգչուհին նախ ծաղկեփունջ է ստացել իր ամուսնուց, հետո իրենց նվերներն են բերել երեխաները: Իսկ ամենավերջում բոլորով միասին երգել են Happy Birthday to You երգը:

Օգտատերերն ընտանեկան տեսանյութի մասին հիացական մեկնաբանություններ են գրել: Տեսանյութը 5 ժամում ավելի քան 1,5 մլն դիտում է ունեցել և տասնյակ հազարավոր մեկնաբանություններ:

«Ի՜նչ երջանկություն է ձեզ շրջապատում, ինչպիսի՜ սեր: Եղեք միշտ առողջ»,- գրել է օգտատերերից մեկը:

«Հզոր կին և երգչուհի»,- գրել է մեկ այլ օգտատեր:

«Երջանիկ մայր, երջանիկ երեխաներ, երջանիկ ընտանիք»,- գրել է մյուսը:

Ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան նշում է ծննդյան 70-ամյակը:

View this post on Instagram

A post shared by Максим Галкин (@maxgalkinru) on