Թուրքիայի կողմից ձեռք բերվող Ս-400-ը կարող է ժամանակավորապես տեղակայվել Ադրբեջանում


14:00 , 16 ապրիլ, 2019

Yerkir.am-ը գրում է․

Թուրքիան կարող է  Ադրբեջանում ժամանակավորապես տեղակայել Ս-400 համակարգերը, որոնք ձեռք է  բերում Ռուսաստանից: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը:

«Դիտարկվում են Ադրբեջանում  կամ Քաթարում Ս-400-ի ժամանակավոր պահման տարբերակները` ընդունում-հանձնման  ավարտից հետո»,- հայտնում են թուրքական A Haber-ը։

Նշվում է նաև, որ Թուրքիան ավարտել է 100 զինծառայողների ընտրությունը, որոնք Ադրբեջանում կսովորեն`ինչպես աշխատել Ս-300 համակարգերի հետ: