1300 գերանից կառուցված փայտյա կմախք. ինչու կրակն այդքան արագ կլանեց Փարիզի Աստվածամոր տաճարը. Daily Mail-ի անդրադարձը (Photo)


14:12 , 16 ապրիլ, 2019

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին՝ փորձելով հասկանալ՝ որն էր կրակի այդքան արագ տարածվելու և 850-ամյա շինությունը կարճ ժամանակում կլանելու պատճառը:

Նշվում է, որ Ֆրանսիայի մշակութային և հոգևոր խորհրդանիշն ի սկզբանե կառուցված է եղել 1300 ծառից, ինչն էլ շինության հրավտանգ լինելու գլխավոր պատճառն է:

Ապրիլի 15-ին սկսված հրդեհը կարճ ժամանակում տարածվել է դրա՝ ամբողջովին փայտից կառուցված ներքին սրահում, այնուհետև փլուզվել է աշտարակներից մեկը:

Պարբերականը մանրամասնում է, որ 850 տարի առաջ կառուցված տաճարի կմախքն ամբողջությամբ գերաններից է:

An architectural feat that led Paris’s famous Notre Dame Cathedral to be known as ‘The Forest’ is now likely a major contributor in its destruction, as a fire rips through its all-wood frame

«Ամեն ինչ այրվում է, կմախքից ոչինչ չի մնա»,- ահազանգել էր տաճարի խոսնակ Անդրե Ֆինոն՝ մանրամասնելով, որ փայտե գերանները նաև տաճարի 35 մ բարձրությամբ տանիքի հիմքն են:

‘It makes sense that it would be incredibly flammable,’ notes Notre-Dame contributor Daniel Christian on the website for the landmark, which was posting updates as the fire raged on. The buildings entire interior frame is made of wood

Հայտնի է, որ տաճարի հնացած փայտյա կմախքը տևական ժամանակ մտահոգության առիթ էր տալիս, ուստի իշխանությունները սկսել էին 6,8 մլն եվրո արժողությամբ վերանորոգման ծրագիր, որը պետք է երկարաձգեր պատմական շինության կյանքը:

The flying buttresses – or the high, arching beams seen in the view above (left of center) – were not originally a part of the design. These were added after construction began to provide more support for the thin walls

Ըստ նախնական տվյալների՝ կրակը սկսվել է աշտարակի մոտ, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ դա վերանորոգման աշխատանքների հետևանք է: Այնուհանդերձ, իշխանությունները դեռևս չեն հայտնել հրդեհի իրական պատճառը:

A fire broke out at the 12th century cathedral around 6 p.m. GMT (2 p.m. EDT) Mon and grew to engulf the entire wooden interior

Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող միլիոնավոր մարդիկ ցավակցել են աշխարհի ամենահայտնի ու գեղեցիկ տաճարներից մեկի ավերման առնչությամբ:

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է աշխարհի մեծագույն տաղանդների օգնությամբ վերակառուցել 850-ամյա տաճարը: Բացի այդ՝ նա համազգային դրամահավաք է հայտարարել: