Փարիզի Աստվածամոր տաճարի անզուգական Էսմերալդան՝ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է երևանյան համերգին


13:58 , 16 ապրիլ, 2019

Ֆրանսիացի երգչուհի, աշխարհի լավագույն Էսմերալդա Հելեն Սեգարան անհամբեր սպասում է երևանյան ելույթին: Lեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի, որին կմասնակցի նաև հայկական արմատներով երգչուհին:

Մինչ Հայաստան ժամանելը Հելեն Սեգարան հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան՝ մայիսի 26-ին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»:

Տեղեկացնենք, որ, բացի Սեգարայից, «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Տեսանյութը դիտեք այստեղ։