Աբովյանի շախմատի դպրոցի սաները պայքարում են Եվրոպայի գավաթի համար


11:26 , 19 հունիս, 2013

Վրաստանում անցկացվող Եվրոպայի գավաթի առաջնությանը մասնակցում են «Աբովյանի շախմատի դպրոց» ՈՒՀ ՀՈԱԿ-ի 5 սաներ: Կայացած երկու տուրերից հետո գրանցվել են հետեւյալ արդյունքները՝ Թելման Խարատյան 2 հնարավորից 2 միավոր, Դավիթ Խաչատրյան` 1.5 միավոր, Հովհաննես Մաթեւոսյան` 1 միավոր, Տիգրան Անդրեասյան` 1 միավոր, Էրիկ Փիլիպոսյան` 0 միավոր: Պայքարի եւս 7 տուրեր, եւ հայտնի կդառնան Եվրոպայի գավաթակիրները:

Հաջողություն ենք մաղթում մեր քաղաքը ներկայացնող շախմատիստներին` մաղթելով հաղթանակի հասնելու կամք և վճռականություն: