Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստը, որի ընթացքում պատգամավորները կքննարկեն Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։
Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում է նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը, ինչպես նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Հերթական նստաշրջանի օրակարգում ևս մեկ ընտրություն է ընդգրկված. Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները կընտրեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ. այս պաշտոնի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Նստաշրջանի օրակարգում են նաև «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը և այլ հարցեր: