Տղամարդը 12 տարի հաշմանդամ է ձևացել և խաբել Հռոմի պապին


03:49 , 16 ապրիլ, 2019

Իտալիայում բացահայտել են մի խաբեբայի, որ երկար տարիներ հաշմանդամ է ձևացել՝ գրում է Daily Mail-ը։

2007թ․ 55-ամյա Ռոբերտո Գուգլելմին Ֆլորենցիայում հարևանի օգնությամբ ավտովթար է բեմադրել և ստացել կեղծ վկայագիր, որով հաստատվում է, որ նա չի կարող քայլել։ 12 տարի շարունակ տղամարդը պետական աջակցություն է ստացել և օգտվել մի շարք առավելություններից։

Բժիշկներին խաբելու համար Գուգլելմին ցավազրկող միջոցներ է ներարկվել, ցավոտ ֆիզիոթերապիա տարել և հասել նրան, որ մկանները ձևախեղվել են։

Ճշմարտությունը չեն իմացել նույնիսկ նրա հարազատները և մոտ ընկերները։ Մարդկանց ներկայությամբ նա տեղաշարժվել է հաշմանդամի սայլակով և ոտքի վրա կանգնել է միայն իր տանը և քաղաքից դուրս ճամփորդելիս։

Ինչ-որ ժամանակ անց տղամարդը սկսել է զբաղվել հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ։ Նա պնդել է, որ ծառայել է ոստիկանությունում և վնասվել հանցագործների հետ փոխհրաձգության ժամանակ։ 2014թ․ նա նամակ է ուղարկել Վատիկան, որտեղ պատմել է իր պատմությունը։ Հռոմի պապը հրավիրել է նրան ընդունելության։

Ապրիլի 9-ին Գուգլելմին Տոգոյում հանգիստը վայելելուց հետո վերադարձել է Ֆլորենցիա։ Իշխանության ներկայացուցիչները նկատել են, որ նա առանց կողմնակի օգնությամբ իջել է ինքնաթիռի աստիճաններով։ Դրանից հետո սկսել են հետաքննությունը, որի արդյունքում հաստատվել է նրանց կասկածը։ Նրա տանը տեղադրված թաքնված տեսախցիկն ամեն ինչ բացահայտել է։ Այժմ նա տնային կալանքի տակ է։