Արագածոտնի մարզի Կոշ գյուղում անասնագոմի տանիք է այրվել


23:40 , 15 ապրիլ, 2019

Ապրիլի 15-ին, ժամը 16:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել` 19:45-ին:

Այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 80 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: