Թաիլանդում Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ գրանցված վթարների հետևանքով 4 օրում շուրջ 240 մարդ է զոհվել


23:20 , 15 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

Թաիլանդի ամբողջ տարածքում Սոնգկրանի՝ Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ գրանցված տարաբնույթ ավտոճանապարհային վթարների հետևանքով 237 մարդ է զոհվել, ևս 2322-ը տուժել են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հաղորդվում է նաև, որ 96 ժամվա ընթացքում արդեն ավելի քան 2200 վթար է գրանցվել: Վթարների նման ցուցանիշը հիմնականում պայմանավորված է տոնակատարությունների ժամանակ երկրում թաիլանդցիների զանգվածային շարժով:

Ինչպես և նախորդ տարիներին, ավտոճանապարհային վթարների ամենատարածված պատճառները ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը և սահմանված արագությունը զգալիորեն գերազանցելն են: Վթարների մեծ մասը մոտոցիկլետների մասնակցությամբ է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ