Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել


22:00 , 15 ապրիլ, 2019

Armenpress.am-ը գրում է.

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է NBC-ն:

Տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ։

Աստվածամոր տաճարը Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Այն կառուցվել է գրեթե երկու հարյուր տարի: